Երևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժած


Երևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժած
Հուլիս 25 13:12 2026

Այսօր՝ հուլիսի 25–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10.35–ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi», «Hyundai» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

 

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։