ՆԳՆ քրեական ոստիկանները բացահայտել են Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք (տեսանյութ)


ՆԳՆ քրեական ոստիկանները բացահայտել են Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք (տեսանյութ)
Հուլիս 25 10:19 2026

 

Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմին: 

Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։