Այսօր ժամը 11։00-ի սահմաններում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ակտիվ մասնակից, նախնական տեղեկություններով՝ անունը Համլետ է։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան պատերազմների մասնակիցներից է․ Շամշյան










