Գագիկ Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության


Գագիկ Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության
Հուլիս 23 21:07 2026

Վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն Այս մասին հայտնում է Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։ Նրան կալանավորել են երկու ամսով։