«Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ


«Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ
Հուլիս 23 18:03 2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միաժամանակ անփոփոխ թողեց համակցված խափանման միջոցներ 2 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ Սրբազանը։

 

«Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի կալանքը տնային կալանքով փոխարինվել էր 2025թ-ի նոյեմբերի 13-ին, երկարաձգվել էր մայիսի 21-ին։