Կառավարությունն անհատույց օգտագործման իրավունքով պետական գույք կհանձնի 1in.am լրատվական կայքին, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Այսպիսով՝ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող 2125,7 քառ․ մետր մակերեսով տարածքի 8-րդ հարկից 250,0 քառ․ մետր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Սկիզբ մեդիա կենտրոն»-ին։
Ըստ կառավարության հիմնավորման՝ լրատվամիջոցը կապահովի առնվազն 14 հազար տեսանյութի, ռեպորտաժի, հարցազրույցի կամ հաղորդման պատրաստում և տարածում, լրատվական բովանդակության հասանելիություն առնվազն 54 միլիոն դիտման կամ ընթերցման ծավալով։
Նշենք, որ այս լրատվամիջոցը պատկանում է«Հանուն Հանրապետության»կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանին։










