«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում. Քաղաքապետարան


«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում. Քաղաքապետարան
Հուլիս 21 21:51 2026

Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։ Հայտնում են քաղաքապետարանից;

 

Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝

 

39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,

 

6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,

 

1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,

 

3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

 

1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։

 

Ստուգայցերը կրելու են շարունա

կական բնույթ։