Դատարանը վարույթ է ընդունել «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,- հայտնել է Օսիպյանը։
Հիշեցնենք՝ քարոզարշավի ժամանակ Օսիպյանը մոտեցել էր Փաշինյանին և Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել, ինչից հետո լեզվակռիվ էր տեղի ունեցել նրա ու Փաշինյանի միջև։ Օսիպյանին ձերբակալել, ապա կալանավորել էին։
Կալանավայրում նա հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։
Հունիսի 10-ին Օսիպյանն ազատ էր արձակվել ՔԿՀ-ից։










