Անցած շաբաթ մենք Ստեփանավանում էինք, Ստեփանավանի այն գյուղերում, որտեղ ստացել ենք մեծ աջակցություն: Խնդրեցինք, որ գյուղացիները մեզ ասեն՝ ինչ գնենք այս տարածաշրջանի համար, ինչ անենք, որ իրենց կյանքը փոխվի: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Առաջին բանը, որ մեզնից ուզեցին, գյուղտեխնիկան է: Ասացին, որ գյուղտեխնիկան վարձում են այլ մարզերից, այդ իսկ պատճառով շատ թանկ է իրենց վրա նստում, նաև բերքի 20% կորուստ է տալիս տեխնիկան և ստիպված են լինում շատ թանկ վճարել գյուղտեխնիկայի համար։
Ի՞նչ ենք անելու մենք: Այս գեղեցկուհին շատ շուտով մեկնելու է Ստեփանավան՝ Գյուլագարակ, Կուրթան և տարածաշրջանում, բարեգործական հիմունքներով, մասնակցելու է գյուղատնտեսական աշխատանքներին, որի արդյունքում գյուղատնտեսները կկարողանան ունենալ էժան բերք, քիչ կորուստով բերք, իսկ մենք երջանիկ կլինենք, որ մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին այս տասնամյակներ տևող խնդիրը»,-նշել է Նարեկ Կարապետյանը:










