Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման, այս մասին հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նա նշել է, որ որոշումը կայացրել է դատավոր Էմմա Ավագյանը, որով հաստատվել է Մակար եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։
«Մասնավորապես, բավարարելով բողոքը՝ Դատարանն արձանագրել է, որ Մակար Սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:
Տիկին Էմմա Ավագյանի պաշտոնավարման սկիզբը խոստումնալից է»,- նշել է Ֆանյանը։










