Դավթաշենում շենքից ընկած 16-ամյա աղջիկն ինքնասպшնություն է գործել


Դավթաշենում շենքից ընկած 16-ամյա աղջիկն ինքնասպшնություն է գործել
Հուլիս 15 13:10 2026

Դավթաշենի Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում երեկ 16-ամյա աղջկա դի էր հայտնաբերվել։ Պարզվում է՝ աղջիկն ինքնասպանություն է գործել։

 

ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։

 

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հավելեցին ՔԿ-ից։

 

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել 21։40-ի սահմաններում։ 16-ամյա աղջիկն իրեն ցած է նետել 6-րդ հարկից։