Դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը հուզիչ գրառմամբ շնորհավորել է ընկերոջը՝ երգիչ Անդրեին տարեդարձի առթիվ։ Սոցցանցերի իր էջերում նա մի լուսանկար է հրապարակել Անդրեի հետ ու գրել.
«Երբեմն անհավանական է թվում մի մարդու մեջ էդքան բազմաբովանդակ խորությունը, հումորն ու ինտելեկտը, ու միևնույն ժամանակ մաքուր ու պարզ սիրտը...
Անդրե ջան, ընկերս, բարով ես ծնվել, թող ծննդյանդ այս նոր տարին ազատի անցյալի ցավերից, անհարմարություններից ու կորուստների չսպիացող վերքերից, ու բերի ՆՈՐԸ՝ Սիրո, ձեռքբերումների, մեծ բեմերի ու ՀԱՎԵՐԺ մեր սրտերում ապրող քո անմահ երգերի տեսքով»։










