ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի խոսքերը, եթե ոչ, ուրեմն պետք է արձանագրել՝ սա հանդիսանում է Հայ եկեղեցու դեմ հիբրիդային արշավի որջ. Էդուարդ Շարմազանով


ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի խոսքերը, եթե ոչ, ուրեմն պետք է արձանագրել՝ սա հանդիսանում է Հայ եկեղեցու դեմ հիբրիդային արշավի որջ. Էդուարդ Շարմազանով
Հուլիս 8 15:19 2026

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է այսօր տարածված սկանդալային ռեպորտաժին, որում պարզ է դառնում, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Փաշինյանին՝ հեռացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

 

Շարմազանովը հարց է բարձրացրել՝ ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ։

 

«ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը փաստացի ապացուցում է մեր այն վարկածը, որ Հայ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավը առնվազն սատարում ունի թուրքերի մոտ եւ այլ արտաքին կենտրոններում։

 

Սա հայկական օրակարգ չէ,  այ սա է հիբրիդային պատերազմ ՀՀ-ի ու հայ ժողովրդի արժեքների դեմ։

 

Սինիրլիօղլուն, ըստ էության, գործում է Բոլթոնի «Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից» դոկտրինի շրջանակներում։

 

Սա ուղիղ միջամտություն է թե՛ ՀՀ-ի, թե՛ Հայ Եկեղեցու ներքին գործերին։

 

Այս արարքը պետք է դատապարտվի բոլոր քաղաքական ուժերի, հասարակության եւ, ինչու չէ, նաեւ միջազգային հանրության կողմից։

 

Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի։

 

Հենց ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի այս խոսքերը, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է արձանագրել, որ սա հայ ժողովրդի, ՀՀ-ի ու Հայ Եկեղեցու դեմ հանդիսանում է հիբրիդային արշավի որջ»,- ընդգծել է Շարմազանովը։