ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Փաշինյանին՝ հեռացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին. սկանդալային ռեպորտաժ (Տեսանյութ)


ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Փաշինյանին՝ հեռացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին. սկանդալային ռեպորտաժ (Տեսանյութ)
Հուլիս 8 14:14 2026

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել. նա մտածել է, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց, իրականում, շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։

Ռուսական «Առաջին ալիք»-ը ռեպորտաժ է պատրաստել, որում ներկայացվում է Ֆերիդուն Սինիրլիօղլուի երկխոսությունը «Հայաստանի վարչապետի» հետ (իսկ, իրականում, պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ)։

- Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ դիրքորոշման վրա, որ դուք ևս կարող եք ինձ աջակցել այս հարցում։

- Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

- Ես կարծում եմ, որ այժմ իմ ձեռքում հաղթաթղթեր կան, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ միակ բանը, ինչի համար կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից հնչող խիստ քննադատությանը։

- Լավ, ես կանեմ հնարավոր ամեն բան։

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է, իսկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին»,- նշել են լրատվամիջոցից։