Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը։
Մենք կհաղթենք համայնքային ընտրություններում և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը, իսկ վերջնական փուլում Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով կփոխի գործող իշխանությանը»,-նշել է Կարապետյանը։
Նա հայտնել է, որ որոշում են կայացրել՝ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի պատգամավորական մանդատները։
«Մենք երբեք չենք հիասթափեցնի մեր հայրենակիցներին»,-ասել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










