«Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն։ Հանրությունը պետք է իմանա ամեն ինչ»,- այս մասին ֆեյսբուքյան էջում տեսանյութին կից գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Շիրազ Մանուկյանը։
Տեսանյութում Մանուկյանը մանրամասնում է․ «Ինչպե՞ս կարող է մարդը փոխել իր քաղաքական հայացքները։ Սիրելի ընկերներ, երբ ասում էին, որ պետք է պատասխանել, երբ Ադրբեջանից հնչում էին հայտարարություններ, որոնք ուղիղ կերպով սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, եթե այսպիսի հայտարարություններին նախկինում քաղաքական պաշտոնում ներկայացված անձը չի պատասխանել, ուրեմն, ունեցել է ներքին քաղաքական կաշկանդվածություն։ Այլ կերպ, եթե 300 000 ադրբեջանցիների մասով մենք անդադար հիշեցնում ենք, որ այնտեղից հնչում են հայտարարություններ և Հայաստանի Հանրապետությունն անվանում են «Արևմտյան Ադրբեջան», այդ հայտարարությանը պիտի լիներ հակադարձում։ Եթե չի եղել, ուրեմն, ցանկացած քաղաքացի կարող է իր ներսում կասկածներ ունենալ, որ անգամ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը իր ներսում ունեցել է կաշկանդվածություն։Կարող ենք անգամ կասկածներ ունենալ, որ իր ներսում երևի թե քաղաքական առաքելությունը այլ կերպ է տեսել, քաղաքական հայացքներն այլ են եղել։ Եթե այսօր նշեց, որ մի կողմից նա եղել է Թուրքիայում, ապա կարող ենք ասել՝ անգամ այսօր հարց հնչեցնել, ապա քո քաղաքական հայացքները ադրբեջանական են, թե՞ թուրքական, որովհետև, եթե դու չես պատասխանել նման հայտարարություններին և չես ցանկանում պատասխանել նման հայտարարություններին, ապա դու ո՞ր պետության շահերն ես ներկայացնում»։










