Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին


Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին
Հուլիս 3 18:40 2026

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։

 

 

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Արտուշ Ավագյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Սրբազանի հայցը։

 

Ըստ դատարնի որոշման՝ Անի Խաչատրյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750,000 ՀՀ դրամ, որից 300,000 ՀՀ դրամը վիրավորանքի, իսկ 450,000 ՀՀ դրամը զրպարտության համար:

 

Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750,000 ՀՀ դրամ, որից 300,000 ՀՀ դրամը վիրավորանքի, իսկ 450,000 ՀՀ դրամը զրպարտության համար։