Փաշինյանը հայտարարում է, որ Սամվել Կարապետյանը պետք է նստի, արդյոք դա ճնշում չի՞ գործը քննող Դոլմազյանի վրա. Լրագրողի հարցը դատավորին


Փաշինյանը հայտարարում է, որ Սամվել Կարապետյանը պետք է նստի, արդյոք դա ճնշում չի՞ գործը քննող Դոլմազյանի վրա. Լրագրողի հարցը դատավորին
Հուլիս 3 17:50 2026

«Դատավոր Վահե Դոլմազյանը որպես իրավաբանն էլ է նույպ կերպ արդարադատություն իրականացրել, քննիչ ժամանակ էլ, որպես դատախազ էլ, որպես դատավոր էլ։ Այսինքն դատավոր Վահե Դոլմազյանը նույն  է, ինչ 2010 թվականաին, 2015-20 թվականներին»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը՝ անդրադառնալով դատավորների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները։

Նա շտապում էր մասնակցելու Դատավորների ընդհանուր ժողովին։

Լրագրողը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սամվել Կարապետյանը պետք է նստի, Վ. Դոլմազյանը քննում է Ս. Կարապետյանի վերաբերյալ գործը, արդյոք դա ճնշում, հրահանգում չի՞ դատավորի նկատմամբ։

«Երկրի ղեկավարը, տարբեր հանգամանքներով պայմանավորված, կարող է տարբեր քաղաքական հայտարարություններ անել։ Չի հրահանգում, քանի որ յուրաքանչյուր դատավոր կոնկերտ գործը քննում է կոնկրետ հանգամանքները, քրեադատավարական իրադրությունը հաշվի առնելով»,-ասաց Դոլմազյանը։

Նրա խոսքով, իրավապահ համակարգի ցանկացած ներկայացուցիչ պաշտոն ստանձնելիս երդվել են, կապ չունի՝ ով է մեղադրյալի աթոռին, իրականացվում  է արդարադատություն։