Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը և գրառում կատարել սգո մատյանում (տեսանյութ)


Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը և գրառում կատարել սգո մատյանում (տեսանյութ)
Հուլիս 3 16:16 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի Մոսալլահ մզկիթում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

Վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին:

Հրաժեշտի արարողության ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակին և գրառում կատարել սգո մատյանում: