Հիշատակի տարբեր ձևեր կան. պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի մայրը՝ պատերից զոհված տղաների նկարները հեռացնելու մասին


Հիշատակի տարբեր ձևեր կան. պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի մայրը՝ պատերից զոհված տղաների նկարները հեռացնելու մասին
Հուլիս 3 14:27 2026

Դատավոր Նաիրա Հովսեփյանը, ով 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, չի սիրում, երբ ասում են զոհված։

«Ուզում եմ ասենք անմահացածնեը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում, երբ պատերից հեռացնում են պատերազմում զոհված տղաների նկարները։

«Ասեմ ձեզ՝ հիշատակի տարբեր ձևեր կան, իմ տղայի նկարը երբեք չի եղել։ Հետո ասեմ ձեզ, մի քիչ դժվար հարց եք տալիս, հուզական հարց է, շատ շերտավոր հարց է, կարծում եմ՝ ինչ պատասխան էլ տամ, միգուցե, որոշ մարդկանց իմ պատասխանը դուր չգա, դրա համար չեմ ուզում այս հարցին պատասխանել»,- նշեց նա։