Ափսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատը չի վերցնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մի բան ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններից հետո, երբ պարոն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ, իր պարտականությունների մեջ չի թերացել՝ որպես օրակարգի սպասարկող»,-ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է իրեն, ասաց, որ կվերցնի մանդատը։
«Եթե այլ առաջարկներ լինեն, այդ ժամանակ նոր կարելի է մտածել, թե ինչ ճանապարհով պետք է գնալ»,-ասաց քպ-ական պատգամավորը։










