Խոյեր
Խոյերը սիրո մեջ անմնացորդ են նվիրվում: Սիրահարված խոյերի հետ հարաբերությունները շատ արագ են զարգանում: Մյուս կողմից էլ նրանք կարող են երկար ժամանակ ապրել առանց տղամարդու:
Ցուլեր
Ցուլերը, որպես կանոն, հանգիստ են, մեծ տեղ են տալիս նյութական արժեքներին և հազվադեպ են զգացմունքներ ցուցաբերում: Զուգընկերոջից նրանք սպասում են, որ վերջինս չի շահագործի իրենց հանգիստ վերաբերմունքը, այլ կմեղմացնի իրենց բարկությունը:
Երկվորյակներ
Երկվորյակ կանանց մեջ ասես մի քանի անհատականություն լինի, որոնք բոլորովին տարբեր են: Ըստ տրամադրության՝ կտրուկ փոխվում է երկվորյակների պահվածքը: Նրանց հետ հարաբերություններ դժվար է կառուցել նրանց փոփոխական պահվածքի պատճառով:
Խեցգետիններ
Ոչ մի այլ կին այնքան կրքոտ, ռոմանտիկ չէ, որքան կին Խեցգետինը: Եթե նրա հետ խնդիր եք ունենում, նա երբեք ձեր տան պատերից դուրս չի հանում այն, բայց զուգընկերոջը քննադատելու հարցում անողոք է:
Առյուծներ
Կին Առյուծերը թանկարժեք քարի նման են. սիրո և հարգանքի կարիք ունեն: Նրանք եսասեր ու սառնասիրտ չեն, պարզապես պահանջկոտ և ամբիցիոզ կանայք են:
Կույսեր
Կույսերը կարող են մեկ վայրկյանում թողնել ամեն ինչ հանուն իրենց նոր հետաքրքրության՝ բացարձակ հաշվի չառնելով շրջապատի կարծիքը: Այդ կանայք ամենից շատ գնահատում են ազնվությունը: Նրանք վճռական են և չեն սիրում խնդրի վերաբերյալ երկար-բարակ մտածել:
Կշեռքներ
Կշեռք կանայք բարի են, մեղմ, ազնիվ, բարյացակամ, համառ և անհաստատակամ: Նրանք հրաշալիորեն կարողանում են օգտագործել իրենց կանացիությունը, կարողանում են գեղեցիկ հագնվել և հագուստ ընտրել իրենց ամուսինների համար:
Կարիճներ
Այս կանայք իրենց մեջ խոր և անբացատրելի գեղեցկություն են կրում. դրանք կարող է ըստ արժանվույն գնահատել միայն շատ խորաթափանց տղամարդը: Նրանք կարող են շատ նուրբ թվալ, բայց իրականում ուժեղ են և հաստատակամ:
Աղեղնավորներ
Ազնիվ և պարզամիտ կանայք են: Նրանք աշխարհը տեսնում են այնպիսին, ինչպիսին կա: Նրանց դժվար է խաբել:
Այծեղջյուրներ
Նրանք ապագան վաղ են ծրագրում և չեն վախենում ոչ մի ծանր աշխատանքից: Նրանք պատրաստ են նպատակին հասնելու համար շատ աշխատել, համեստ են և համառ:
Ջրհոսներ
Ջրհոսները շուտ են սիրահարվում և եթե ինչ-որ մեկին էլ սիրահարվում են, պատրաստ են մինչև կյանքի վերջը հավատարիմ լինել: Պետք է հիշել՝ այս կենդանակերպի կանայք ամեն ինչից վեր գնահատում են սեփական ազատությունը:
Ձկներ
Նրանք գնահատում են, որ տղամարդը իրենց պաշտպանվածության զգացողություն է պարգևում: Նրանք կարող են ժամերով խոսել ձեզ հետ ամեն ինչի մասին: Հարաբերությունների մեջ շատ ուշադիր են և սիրով լցված: