Շատ շուտով ընդդիմության «փուքսը կթողի», և ընդդիմությունը կվերադառնա իր հարազատ և շատ սիրելի աշխատանքին. Ալեքսանյան


Շատ շուտով ընդդիմության «փուքսը կթողի», և ընդդիմությունը կվերադառնա իր հարազատ և շատ սիրելի աշխատանքին. Ալեքսանյան
Հունիս 25 23:00 2026

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը «ադրբեջանցիների վերադարձի» թեման «ընդդիմության օրակարգն» է համարում։ Այդ մասին նա այսօր լրագրողների հետ զրույցում է ասել՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ պաշտոնական Երևանը չի արձագանքում Ադրբեջանի կողմից վերջին օրերին կազմակերպված և Հայաստանի նկատմամբ զավթողական նկրտումներ պարունակող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողովի անցկացման փաստին, այնտեղ հնչած հայտարարություններին։

 

«Ես դրան արձագանքելու անհրաժեշտությունը չեմ տեսնում, քանի որ դա համարում եմ կեղծ օրակարգ, որը սնում է մեր ընդդիմությանը, ընդդիմությունն է դրանից սնվում, բայց ես կարծում եմ, որ շատ շուտով նաև ընդդիմության փուքսը կթողի, և ընդդիմությունը կվերադառնա իր հարազատ և շատ սիրելի աշխատանքին»,- ասել է Ալեքսանյանը։

 

Վահագն Ալեքսանյանը նաև հայտնել է՝ ինքն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։

 

Հիշեցնենք՝ այսօր ՔՊ-ն ԱԺ նախագահի պաշտոնում էլ պաշտպանել էր Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։