ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու են ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Տեղեկությունը լրագրողներին Նիկոլ Փաշինյանն է հայտնել՝ ՔՊ նիստից դուրս գալուց հետո։
Ռուբեն Ռուբինյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց՝ շոյված է, որ իրեն են ընտրել որպես ԱԺ հաջորդ նախագահ։
Ռուբինյանը չցանկացավ մանրամասնել՝ քանի «կողմ» ձայն է ստացել թիմակիցներից, բայց ասած՝ շոյված է.
«Գրանցվել է այն արդյունքը, որը գրանցվել է։ Չեմ կարող ասել՝ սպասելի էր, թե անսպասելի, բայց շոյված եմ արդյունքից»։
Թեկնածուները 3-ն են եղել՝ Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը։
Հարցին՝ իրեն ընտրել են, քանի որ ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանին դիտարկում են որպես ՀՀ նախագահի թեկնածու՞, Ռուբինյանը պատասխանեց.
«Ես չգիտեմ նման խոսակցությունների մասին, չգիտեմ...»։










