Եթե Վեհափառը կալանավորվի, դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան (Տեսանյութ)


Եթե Վեհափառը կալանավորվի, դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան (Տեսանյութ)
Հունիս 25 16:52 2026

Եթե Վեհափառը կալանավորվի, Աստված մի արասցե, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ իշխանությունները կձերբակալեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

«Ամբողջ հայ ժողովուրդը կվճարի դրա գինը, ինչպես 38 թվականին վճարեց հայ ժողովուրդը՝ հարյուր հազարավոր զոհերով, այնպես էլ սա կլինի»,- տեսակետ հայտնեց Սրբազան հայրը:

Հարցին, թե արդյոք շարունակելո՞ւ է քննադատել իշխանություններին, Միքայել Սրբազանն արձագանքեց. «Չէ բա, պիտի գլուխները շոյեմ»:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ Քրեական Դատարանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը․ դատարանը վերացրեց Շիրակի թեմի առաջնորդի խափանման միջոց տնային կալանքը: Դատարանը նաև բեկանեց Աջապահյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց հետ՝ նոր քննության։