«Սահմանադրական դատարան դիմելն անհրաժեշտ պայման է»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով հարցին, ինչո՞ւ են դիմում ՍԴ եթե այդ կառույցից ակնկալիք չունեն։
Փաստաբանի խոսքով, իրավական գործիքակազմի չիրացումը լրիվ այլ մեկնաբանման հնարավորություն է թույլ տալիս թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։
«ՍԴ կազմի, խնդիրների, խոչընդոտների վերաբերյալ իմ պնդումներն անհերքելի են։ Բայց դա արդոք բավարա՞ր է, որ ընդհանրապես ՍԴ-ում չվիճարկվեն ընտրությունների արդյունքները, այսինքն, այդ տվյալները որպես փաստ չներկայացվեն, ես այդպես չեմ կարծում։ Արդոք դիմելն իրենից ներկայացնում է ինչ-որ գործողություններից խուսափել, բնավ ոչ։ Արդյոք ՍԴ դիմե՞լն է պրոտեստի արտահայտումը, ոչ։ Բայց դա անհրաժե՞շտ պայման է, կարծում եմ՝ այո։ Բազմաթիվ մեր գործընկերներ հայտարարել են արդեն, որ վաղը լինելու են ՍԴ դիմաց»,-ասաց Վարդևանյանը։










