Հայկական պտուղ-բանջարեղենը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև Թուրքիայի շուկայում. Միրզոյան


Հայկական պտուղ-բանջարեղենը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև Թուրքիայի շուկայում. Միրզոյան
Հունիս 25 13:37 2026

«Հայկական գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես՝ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների համար շուկաների փնտրտուքն իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել  բազմաթիվ տեղերում»,- կառավարության նիստում հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նա հիշատակեց ԵՄ-ի շուկան, Կենտրոնական Ասիան, Արաբական երկրները, Իրաքը։

«Նաև անմիջական հարևանները, նաև Թուրքիան , իր  ողջ գործող սահմանափակումներով հանդերձ»,- ասաց Միզոյանը։

Նա նշեց, որ որոշ փորձնական առաքումներ արվում են, որոնք առաջիկա շաբաթներին կտեսնեն։

«Չեմ կրող թաքցնել, քանի որ նոր շուկաներ են՝ լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց էդ ամբողջ նայում ենք, կառավարում ենք, փորձում ենք աջակցել բիզնեսներին»,-ասաց Արարատ Միրզոյանը։