Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։
«Մենք ինչ անում ենք, ջղայնանում ենք, կատաղում ենք, նյարդայանում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ներքև, մեկ է՝ բջջային հեռախոսների շուկան ամենստվերայինն է մնում: Այդ շուկան ժպտում է և շարունակում է իր սև գործը: ՀՀ-ում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Դրանով մաքսիմում կարելի կլինի պոպոք կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինի»,- նշեց Փաշինյանը:
Նշենք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ հարցի քննարկման ժամանակ հայտնեց, որ 100 հազար դրամ պետական տուրք է սահմանվելու 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար:










