Հունիսի 1-ից մինչև հունիսի 25-ը Հայաստանից արտահանվել է արդեն 1071 տոննա ծիրան, այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Արտահանվել է 882 տոննա կեռաս, մոտ 40 տոննա փոքր քաղցր խնձոր, 100 տոննա թութ, թուզ, հաղարջ ու մոշ, 87 տոննա ելակ ու ազնվամորի, 140 տոննա լոլիկ։
Նախարարն ասաց, որ միայն ծաղիկների ու լոլիկներ մասով է գնանկում եղել։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի։










