Իրավական պետությունը սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ օրենքի հավասար և թափանցիկ կիրառությունից. Հենրիխ Դանիելյան


Իրավական պետությունը սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ օրենքի հավասար և թափանցիկ կիրառությունից. Հենրիխ Դանիելյան
Հունիս 20 23:48 2026

Մեքենաս այսօր տեղափոխվել է տուգանային հրապարակ՝ առանց որևէ իրավական հիմնավորման, առանց պատշաճ ծանուցման և առանց որևէ խախտման վերաբերյալ արձանագրության ներկայացման։

 

Ցավոք, սա արդեն առանձին դեպք չէ, այլ այն գործելաոճի հերթական դրսևորումը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է հանդիպում պետական կառավարման տարբեր ոլորտներում։

Տարիներ շարունակ իշխանությունը հանրությանը խոստանում էր ժողովրդավարություն, իրավական պետություն և եվրոպական չափանիշներ։ Սակայն ժողովրդավարությունը չի չափվում միայն հնչեղ հայտարարություններով կամ քաղաքական կարգախոսներով։ Այն առաջին հերթին արտահայտվում է օրենքի գերակայությամբ, պետական մարմինների հաշվետվողականությամբ և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքով։

Իրավական պետությունը սկսվում է ոչ թե բարձրախոսներից հնչող հայտարարություններից, այլ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ օրենքի հավասար և թափանցիկ կիրառությունից: