Այսօր գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ


Այսօր գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ
Հունիս 20 22:51 2026

Հունիսի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մի շարք օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ։

 

Ժամը 15:00-ի դրությամբ նախորդ ռեկորդային ցուցանիշները գերազանցվել են հետևյալ կայաններում․

 

 

 

 

 

🌡️ Արմավիր՝ +37.8°C (նախկին ռեկորդ՝ +37.5°C, 2021թ.)

🌡️ Հանքավան՝ +25.1°C (նախկին ռեկորդ՝ +24.6°C, 2015թ.)

🌡️ Հրազդան՝ +28.2°C (նախկին ռեկորդ՝ +28.0°C, 2021թ.)

🌡️ Շորժա՝ +28.0°C (նախկին ռեկորդ՝ +26.0°C, 2021թ.)

🌡️ Մարտունի՝ +28.0°C (նախկին ռեկորդ՝ +27.6°C, 1941թ.)

🌡️ Սևան լճային՝ +26.4°C (նախկին ռեկորդ՝ +25.3°C, 1974թ.)

 

📌 Հ.Գ. Հետաքրքիր է չէ մեր կլիման իր կտրուկ փոփոխություններով․ ընդամենը մեկ օր առաջ հանրապետության շատ շրջաններում եղանակը բավական զով էր, իսկ այսօր արդեն մի շարք օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ։