«Ազգային ինքնության թշնամիները… Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը»,-գրել է Արցախի հանրային խորհրդի անդամ, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։
«Դրոշն այնտեղ էր 2022 թվականի Դիմադրության շարժման օրերից:
Ինչպես և սպասելի էր՝ իշխանությունների հակաարցախյան հիստերիան շարունակվում ու նոր դրսևորումներ է ստանում նաև հետընտրական շրջանում»։
Սոցիալական ցանցերում այլ օգտատերեր ևս ահազանգում են, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը։










