Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառեցին


Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառեցին
Հունիս 19 22:07 2026

Դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։   

Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը») (3 դրվագ)։

 

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան էր Ռուբեն Հակոբյանը ահազանգել, որ իրեն ուզում են ձերբակալել։ Նրա որդին էլ հայտնել էր, որ պատճառը հոր՝ ընդդիմախոս լինելն է գործող իշխանությանը, նրա քաղաքական հայտարարությունները, հարցազրույցները։