Հիշողությունս թույլ չի տալիս հիշել, թե ում եմ ջախջախել, էդ աստիճանի ա պետք ջախջախել. Նիկոլ Փաշինյան


Հիշողությունս թույլ չի տալիս հիշել, թե ում եմ ջախջախել, էդ աստիճանի ա պետք ջախջախել. Նիկոլ Փաշինյան
Հունիս 18 15:21 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ նկատի ունի, երբ ասում է՝ ջախջախելու են Ռոբերտ Քոչարյանին և Սամվել Կարապետյանին։ 

«Ինչպե՞ս է ջախջախումը դրսևորվելու, արդյո՞ք մինչև ֆիզիկական ոչնչացում։ Մինչ այս, ընդդիմադիրներից եղե՞լ են մարդիկ, ում ջախջախել եք»,-հետաքրքրվեց լրագրողը։

«Իմ բոլոր արտահայտությունները և հայտարարությունները պետք է դիտարկել ՀՀ օրենսդրության և սահմանադրության շրջանակներում։ Հետևաբար, հարցի պատասխանը տեղավորվում է այդ հարցի շրջանակներում։ Արդեն հիշողությունս թույլ չի տալիս հիշել, թե ում եմ ջախջախել։ Էնքան եմ մոռացել իրենց, որ պետք է մի 5 րոպե մտածեմ, որ ասեմ։ Էդ աստիճանի ա պետք ջախջախել»,-ասաց Փաշինյանը։