1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում, թե իբր նախկին իշխանությունները կամ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն բավարարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով։
Սա բացահայտ սուտ է։
1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեւէ տարածքային պահանջ որեւէ երկրի չեն ներկայացրել։
Արցախյան կարգավորման խնդիրն էլ ՀՀ նախկին իշխանությունների համար եղել է ոչ թե տարածքային խնդիր, այլ՝ ինքնորոշման իրավունքի իրացման հարց։ Ինքնորոշման իրավունքն էլ ՝ ՄԱԿ -ի նպատակներից է, իսկ սկզբուքն էլ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։
ՀՀ միակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը Փաշինյանն էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզով։ Էլ չեմ խոսում նոր պատերազմ, նոր տարածքներ թեզի մասին։ Անթույլատրելի է նման թեզերի տիրաժավորումը։
Քիչ է մնում ասեն՝ Ադրբեջանի իշխանություններն ինչ արել են Արցախում՝ ճիշտ է։
Պետությունների պատմությունը շարունակական է, ու մի արեք բաներ, որի տակից նույնիսկ ապագա սերունդները չեն կարողանալու դուրս գալ»։










