ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը կարծում է, թե ընդդիմությունը զրո բովանդակությամբ է մտել քաղաքականություն։
«Հայաստանում չի կարող լինել քաղաքական ուժ, որի միակ հենարանը փողն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ականը հայտարարեց, որ ընդդիմությանն Ազգային ժողովում դաժան իրականություն է սպասվում։
«Մենք նրանց քաղաքական առումով ոչնչացնելու ենք, նախորդ ընդդիմության հետ տեղի ունեցածը ծաղիկներ է լինելու նոր եռագլուխների համար»,- նշեց նա։
ՔՊ-ականը հավատացրեց, որ տուրուդմփոց չի լինելու։










