Այսօր՝ հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը քիչ առաջ Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։
Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ Սկսկվել են որոնողական աշխատանքները։
Վանաձորցիները պատմում են, որ խողովակի վրայից անցնելիս փոքր քույրն ընկել է Փամբակ գետը, մեծն էլ ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, ինքն էլ է ընկել ջուրը։










