«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների հետ կապված երկու կարևոր հանգամանք է արձանագրել։
«Առաջինը՝ ընտրությունների օրը 100 000 մարդու ձայն կեղծվել է։ Ինչպե՞ս։ Սարքը, որը դուք գնում եք ընտրության և ձեր անձնագիրը կամ այդին տալիս եք սարքի միջոցով անցկացնելու համար, որպեսզի դուք նույնականացվեք, չի աշխատել։ Մարդկանց տվյալները 100 000 մարդու տվյալ մուտքագրվել է ձեռքով։ Սա հիմնովին կասկածելի է, որ 100 000 տվյալ մարդկային ձայները կեղծվել են։
Հաջորդ հանգամանքը՝ 60 000 ձայնի գողությունն էր։ Քաղաքացիական պայմանագրի իշխանության գլխավորը և իր ուսապարկերն արեցին ամեն բան, որ 60 000 մարդու քվե գողացվի ու ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան։ Հետևաբար, ի՞նչ ենք եզրակացնում, որ Նիկոլ Փաշինյանը սովորական ձայների ջեպկիր է»,- իր խոսքում նշել է Դավթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










