Ընտրական հանցագործությունների գործերով 248 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


Ընտրական հանցագործությունների գործերով 248 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հունիս 16 17:05 2026

Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու և դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

 

Նշված քրեական վարույթներից՝

66-ով ձերբակալվել է 227 անձ,

 

քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ,

15 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մեղադրյալներից՝

108-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված՝ կալանք (55) և տնային կալանք (53) խափանման միջոցներ,

122-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

66 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:

21 վարույթով նախաքննությունը՝ 90 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով դատարան ուղարկելու համար: