Մարտահրավերները տեղում են ու առարկայանում են, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող ուժերը չունենան որևէ շանս՝ Հայաստանում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ԱԺ-ում հաջորդ ընդդիմությունը կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում է ձևավորվել, Հայաստանի լեգիտիմ իրավունքն է այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։
«Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգն արմատախիլ անելու պրոցեսները ակնհայտորեն ուղեկցվել են ու պետք է ուղեկցվեին այդ թվում՝ արտաքին ազդեցություններով, դրանք նաև Հայաստանի անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ, եղել են իրավիճակներ, երբ մենք հասել ենք մի գծի, որ հասկացել ենք՝ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհուպ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար՝ անվտանգության սրված սպառնալիքների տեսքով»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա ասաց, թե այսօր ռիսկերը հաղթահարված են ու գոյություն չունեն։










