Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ընդգծում է՝ գործող իշխանությունը խոսքի ազատության սահմանափակումը իր համար ռեպրեսիոն գործիք է դարձրել.
Սկսած 2024 թվականից՝ քրեական դատարանները հետզհետե սկսեցին կիրառել խոսքի ազատության սահմանափակումը՝ որպես խափանման միջոց («վարչական հսկողություն» խափանման միջոցի ներքո):
Սկզբից դրա կիրառումն ուներ մասնակի բնույթ, քանի որ այն վերաբերում էր հրապարակային խոսքի միայն որոշ դրսևորումների։ Այն նաև ուներ պրոգրեսիվ բնույթ, քանի որ փոխարինում էր կալանքին՝ բանտային կամ տնային։
Կամաց-կամաց խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց։
Հ.Գ. Այս պահին խոսքի սահմանափակման ներքո են՝ «Իմնեմնիմի»-ի տղերքը՝ Նարեկն ու Վազգենը (տոտալ արգելք), Շենգավիթցի Արտակը՝ բլոգեր Արտակ Սարգսյանը (տոտալ արգելք), Էդգար Ղազարյանը (մասնակի արգելք), քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը (լայնածավալ արգելք)»։










