«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քաչարյանի սուր հարցադրմանը, էն պարագայում, երբ երկրի վարչապետը եկել փողոցային բառապաշարով էր խոսում»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Սեդրակ Քոչարյանի կալանքի միջնորդությունը, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորև Մեսրոպ Մանուկյանը։
Հիշեցնելով, որ Փաշինյանը նախորդ օրը ուղիղ ասլ էր, թե Քոչարյաններն իրենց ունեցվածքը չեն ժառանգելու իրենց երեխաներին՝ ունեզրկելու է նրանց՝ պատգամավորը հավելեց. «Այսօր փաստացի այն ընկերությունները. որոնց սեփականատերն էր հանդիսանում Քոչարյան ընտանիքը՝ սկսած Սիրոշոյի «Պռեգոմեծից», վերջացրած «Տոյոտա-Արմենիա» ընկերությունը, անհասկանալի ձևով գալիս կապարակնքում են և ասում, թե չպետք է աշխատտեն։ Սա խայտառակություն է»։Ըստ պատգամավորի, այդ երևույթը և երկրի վարկանիշին է վնասում և ներդրումային միջավայրը;
«Հետապնդվում է Արցախի նախկին նախագահը, ՀՀ Երկրորդ նախագահը այն պարագայում, երբ մենք տեսնում ենք ,որ Արցախի մնացած բոլոր նախագահները Բաքվի բանտում են, միակ նախագահը, որ ազատության մեջ է Ռոբերտ Քոչարյանն է ու Նիկոլ Փաշինյանը այսօր հաղթող կերպարի հետ է կռիվ տալիս; Այսինքը ռոբերտ Քոչրայանը հաղթել է Ալիևին, իսկ այսօրվա իշխանությունը Ալիևի առաջ կզած ու չոքած է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։










