Որոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել


Որոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել
Հունիս 11 23:06 2026

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․

 

«Հարգելի՛ հայրենակիցներ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ մարտերը շարունակվում են։

 

Անվավեր են ճանաչվել Նուբարաշեն թաղամասում գտնվող՝ 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։
Բարգավաճ Հայաստանը 10/51 տեղամասում ստացել էր 131 քվե: Հաջորդը՝ անվավեր է ճանաչվել 35/ 65 տեղամասի արդյունքերը։

 

Բարգավաճ Հայաստանը 35/ 65 տեղամասում ստացել էր 82 քվե

Էսքանից հետո արդար ու թափանցիկ ընտրություններ լինելու մասին խոսք լինել չի՛ կարող»: