Ստացվեց վերին գծով աղքատությունը 40,2 %. ՎԿ նախագահ


Ստացվեց վերին գծով աղքատությունը 40,2 %. ՎԿ նախագահ
Հունիս 11 16:56 2026

«Մենք բոլոր դեպքերում ունենք մի խնդրանք, պայման, ակնկալիք, որ բերենք պրիմիտիվության մակարդակի, որ ոչ մի քաղաքացի առանց հսկիչ դրամարկղային կտրոնի,  պետք ա որևէ գնումից դուրս չգա»,-կառավարության նսիտում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելեով.

«Իհարկե այսօր տեղեր ունենք, որտեղ հսկիչ դրամարկղային կտրոն չկա, էս ել մեր հաջորդ թեման է, որ մենք պետք է կամաց-կամաց մտնենք այդ տեղերը»։

Նրա խոսքով՝ զարգացած երկրներում այնպիսի տեղեր չկանմ որ հսկիչ դրամարկղային կտրոն չտան։

«Նույնիսկ գյուղատնտեսական շուկայում բոլոր տեղերում դրված են հսկիչ դրամարկղային ապարատները և դրանք հաշվարկվող առևտուր են»,-ասաց Փաշինյանը։

 Նա վստահեցրեց, որ հայաստանում ծայրահեղ աղքատությունը ձգտում է 0-ի։

«Այս տեմպը մեզ բերելու է բացարձակ զրոյացման, բացի այն դեպքերից, երբ, այնուամենայնիվ լինում են դեպքեր, որ ինչ ուզում ես արա՝ մեկա, երբ որ մենթալիտետային կամ կենցաղավարության մակարդակի պրոբլեմներ կան և դրանք չի լինում հաղթահարել, ինչը չի նշանակում, որ չենք աշատելու այդ ուղղությամբ»։

Դիմելով վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին՝ Փաշինյանը հարցրեց՝ հնարավոր է հույս ունենալ, որ աղքատության հաշվարկման մեթոդաբանությունները գոնե միջնաժամկետում չեն փոխվի, քանի որ վերջին ցուցանիշների համաձայն՝ հիմնական խնդիրն այն էր, որ մեթոդաբանություն է փոխվել, և նոր տվյալները նախորդ տվյալների հետ համադրելի չէին:

Ստեփան Մնացականյանն ասաց, թե մեթոդաբանությունները փոխվելու են, և հիշեցրեց, որ երբ 2024 թվականին, երբ նոր մեթոդաբանությունն ընդունվեց, այն է՝ աղքատության պարենային գիծ, ստորին գիծ, միջին գիծ, հրապարակվեցին աղքատության նոր ցուցանիշներ:

«Ի՞նչ պատկեր ստացվեց, որ 2024 թվականին ծայրահեղ աղքատությունը կազմեց 0,6 %, բայց աղքատության պարենային գիծը, այսինքն՝ ծայրահեղ գիծը, մեր մասնավոր տնային տնտեսությունների փաստացի սպառումը, կազմել էր 29,196 դրամ, այսինքն՝ ընդամենը մեր բնակչության 0,6 % ն է, որ 29,196 դրամից պակաս սպառում է ունեցել:

Հաջորդը աղքատության ստորին գիծն է, որը ոչ միայն պարենայինն է, այլև ծառայությունների նվազագույն կազմը. այստեղ ամսական սպառումը կազմել է 42,680 դրամ, իսկ ստորին գծի աղքատությունը՝ 8,3 %, այսինքն՝ մեր բնակչության ընդամենը 8,3 %-ն է, որ աղքատության ստորին գիծը չի կարողանում իր սպառմամբ ապահովել: Վերին գիծն արդեն բարձր ծառայություններն են՝ ինտերնետ և այլն, որը դարձավ 64,162 դրամ, և ըստ դրա՝ ստացվեց վերին գծով աղքատությունը 40,2 %, դրա համար էլ միջին գիծն է ընդունված՝ 53,420, և 21,7 %»,-ասաց նա: