Այս ընտրությունն այս չшրիքի իշխանությանը հեռացնելու համար ևս մեկ քայլ առաջ էր. Բագրատ Սրբազան


Այս ընտրությունն այս չшրիքի իշխանությանը հեռացնելու համար ևս մեկ քայլ առաջ էր. Բագրատ Սրբազան
Հունիս 11 16:15 2026

«Ինձ համար ընդունելու չեն այս ընտրություններ արդյունքները»,- նախքան դատական նիստը՝ լրագրողներին ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց, որ բոլորի աչքի առաջ տեղի ունեցան բռնճնշումներ, ձերբակալություններ, մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություն։

«Աննախադեպ, իրենց լեզվով ասած պատմական զեղծարարության ընթացք էր հասկանալի պատճառներով՝ մարդիկ իշխանություն կորցնելու  և դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առջև են կանգնած, պատասխանատվության, որից անընդհատ խուսափում են»,- նշեց Սրբազանը։

Միաժամանակ Բագրատ Սրբազանն ասաց, որ այս ամենով հանդերձ, սա այս չարիք իշխանությանը հեռացնելու համար ևս մեկ քայլ առաջ էր. «Մի նայեք, թե 49 տոկոս եղավ, հետո կպարզվի՝ ինչպես է ձեռք բերել։ Բայց, փաստացիորեն, մեր ժողովրդի 51 տոկոսը մերժել է  այս մարդկանց, իրենց տարբեր ծրագրերը»։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ընդգծեց, որ շարունակական պայքար է, իրավունք չունեն ասել՝ վերջացավ ամեն ինչ, պետք է քայլ առ քայլ առաջ գնալ։

«Այս փոքրիկ հաղթանակը, ոչ էլ փոքրիկ է, լավ էլ հաղթանակ է, հաղթանակներից  մեկն է, հակառակ այս բոլոր հալածանքներին, այսօր արձանագրվել է»,- ասաց Բագրատ Սրբազանը։