Գյումրիում մեկ ժամում գրանցվել է մինչև 40 մմ տեղում․ հրապարակվել են տվյալները


Գյումրիում մեկ ժամում գրանցվել է մինչև 40 մմ տեղում․ հրապարակվել են տվյալները
Հունիս 11 16:42 2026

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերվա առաջին կեսին հանրապետության տարածքում ձևավորված ուժեղ կոնվեկտիվ գործընթացների, վերընթաց օդային հոսանքների և ներզանգվածային զարգացումների ազդեցությամբ հյուսիսային շրջանների՝ մասնավորապես Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի առանձին հատվածներում դիտվել են հորդառատ անձրևներ՝ ուղեկցված ամպրոպային երևույթներով։

Հունիսի 10–11-ին Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ, ինչը վկայում է ամպրոպային գործընթացների ինտենսիվ զարգացման մասին։ Քաղաքի առանձին հատվածներում տեղումները եղել են առավել ինտենսիվ․ արբանյակային տվյալների համաձայն՝ տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40 մմ։

Հիշեցնենք, որ Գյումրիում նմանատիպ, սակայն ավելի ինտենսիվ տեղումներ դիտվել էին 2020 թվականի հուլիսի 13-ին, երբ 3 ժամում գրանցվել էր 81 մմ անձրև և 12 մմ տրամագծով կարկուտ։