Եվրամիությունը աչք փակեց ժողովրդավարության բոլոր սկզբունքների վրա՝ Հայաստանում ընտրություններում իրեն անհրաժեշտ արդյունք ստանալու համար։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար Բրյուսելում հեշտությամբ աչք փակեցին այն ամենի վրա, ինչ կոչվում է ժողովրդավարություն, սկզբունքներ և օրինականություն։ Մոռացան, աղբարկղ նետեցին ինքնիշխան պետության ներքին գործերին չմիջամտելու, ընտրական գործընթացների վրա ազդեցություն չունենալու և դրանցում չներգրավվելու, ինչպես նաև ինքնիշխան ժողովուրդների մասին իրենց իսկ կարգախոսները»,-նշել է դիվանագետը։










