Չենք վատնելու այն վստահությունը, որը տրվել է մեզ. «Ուժեղ Հայաստան»


Չենք վատնելու այն վստահությունը, որը տրվել է մեզ. «Ուժեղ Հայաստան»
Հունիս 9 20:24 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ ընտրություններն ընթացել են տոտալ խախտումներով, դրանց վերջնական գնահատական կտրվի ամբողջական պատկերն ունենալուց հետո։

 

«Ուժեղ Հայաստանի» մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը այս առնչությամբ նշել է.

 

«Ուժեղ Հայաստանը» պատասխանատու քաղաքական ուժ է, ցանկացած որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք մեր ընտրողների վստահությունն ու մեր երկրի առաջնային շահը։

 

Այս ընտրություններն ընթացել են տոտալ խախտումներով։

 

Բուն քվեարկության օրն էլ արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ։

 

Արդեն իսկ վերստուգման արդյունքներով, սեփական հաշվարկներով, պարզ է դառնում, որ «Ուժեղ Հայաստանի» ձայները տրվել են մերձիշխանական սատելիտ ուժերին։

 

Որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու դիմումներ էլ ենք ներկայացրել։

 

Ուստի որևէ որոշում կայացնելուց առաջ մենք պետք է իրավիճակը վերլուծենք, իրավիճակին տանք սթափ գնահատական, ապա կայացնենք այն որոշումը, որը բխելու է մեր հայրենիքի լավագույն շահից»,- ասել է Ղահրամանյանը։

 

Նա վստահեցրել է նաև. «Չենք վատնելու այն վստահությունը, որը տրվել է մեզ»։