Վթարային ջրանջատում կլինի


Վթարային ջրանջատում կլինի
Հունիս 9 10:42 2026

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հունիսի 9-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի ք.Եղվարդ Արա Գեղեցիկի, Արա Գեղեցիկի 1, 2, 3 փողոցների, Խանջյան, Գայի, Շահումյան, Սպանդարյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: