Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում ընտրությունների արդյունքները


Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում ընտրությունների արդյունքները
Հունիս 8 19:46 2026

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում ընտրությունների արդյունքները:  Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվել են խաղաղության և հանգստության մթնոլորտում։ Մաղթում ենք, որ ընտրությունների արդյունքները ծառայեն Հայաստանի ժողովրդի բարօրությանը։

Հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում կձևավորվեն պայմաններ, որոնք թույլ կտան ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր։

Այս նպատակով Թուրքիան, ինչպես և նախկինում, կշարունակի իր ներդրումը տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»։